Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պարունակում էր կարևոր ու սպասված ուղերձներ Արցախի վերաբերյալ՝ ծրագրային ու ռացիոնալ հիմքով: Ուրախ եմ լսել այսպիսի ելույթ՝ այն էլ անվտանգության խորհուրդների՝ Արցախում տեղի ունեցած համատեղ նիստում:
Սակայն պետք է գիտակցել, որ այսպիսի բարձր շեմն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու հայության համակարգված, արհեստավարժ, քրտնաջան ու տևական աշխատանքը՝ հենված անվտանգության անընդհատ ամրացվող համակարգի հուսալիության վրա»: