Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ըստ նախնական տվյալների կան զոհեր և տուժածներ։
ԱԻՆ-ը թարմացրել է տվյալները․ այս պահին, ըստ նախնական տվյալների, կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, երեքը՝ Աշտարակի ԲԿ։