tert.am: Ռուսաստանը պատրաստ է պահպանել Իրանի հետ ռազմական համագործակցության դինամիկ ու բազմակողմանի բնույթը: Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ հանդիպմանը, հայտնում է rg.ru-ն:
«Մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ և բազմակողմանի: Դրա վառ հաստատումը միջազգային ահաբեկչության դեմ մեր համատեղ համատեղ պայքարն է: Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը` մեր հարաբերությունների զարգացման թափը պահպանելու համար», – ասել է Շոյգուն:
Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը և Իրանն ակտիվորեն հակազդում են Սիրիայում միջազգային ահաբեկչությանը: