«Բալասանյան դաշինք»-ն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում դեռ չի ընդունել |armenpress.am|

armenpress.am: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն  այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում այս պահին դեռ չի ընդունել: Հոկտեմբերի 17-ին Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առավելագույն ձայներ հավաքած «Բալասանյան դաշինք»-ի ՝ այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա  կազմելու հնարավոր տարբերակներ արդեն քննարկվում է սոցիալական ցանցերում:

««Բալասանյան դաշինք»-ի՝ այլ քաղաքական ուժերի հետ միանալու ու կոալիցիա կազմելու որոշում այս պահին չկա, բայց ներթիմային քննարկումներ ընթանում են»,- այդ մասին  տեղեկացրեց «Բալասանյան դաշինք»  կուսակցության թիմի անդամ Սոնա Առաքելյանը՝ նշելով, որ իրենց ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը, ով COVID ախտանիշով տեղափոխվել էր հիվանդանոց, արդեն դուրս է գրվել: 

 «Առաջիկա օրերին Սամսոնյանը դեռ կմնա տանը: Այս պահին ընթանում են ներթիմային քննարկումներ, հուսով ենք Սամսոնյանը ևս շուտով կմիանա այս քննարկումներին, որից հետո մենք նոր հանդես կգանք հայտարարությամբ»,-նշեց Սոնա Առաքելյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով