armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում Է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում Է նոր շտամների զարգացման եւ տնտեսական անկման շարունակման:
«Պատվաստանյութերի (բաշխման գործում) անհավասարությունը COVID-19-ի նոր տարբերակներին թույլ Է տալիս զարգանալ եւ աճել՝ աշխարհը մատնելով Էլ ավելի շատ զոհերի եւ շարունակելով տնտեսական անկումը»,- հոկտեմբերին 16-ին գրել Է նա իր Twitter-ում:
Նրա խոսքով՝ «առանց համակարգված եւ հավասար մոտեցման չի լինի (ախտահարման) դեպքերի կայուն կրճատում ոչ մի երկրում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: