«Հայրաքաղաք» դաշինքը ընդունում է իր պարտությունը Գյումրիում

 Գյումրու ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրություններում թեկնածու «Հայրաքաղաք» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Գյումրու ավագանու հոկտեմբերի 17-ի ընտրություններում թեկնածու «Հայրաքաղաք» դաշինքը, ուսումնասիրելով ընտրությունների արդյունքները, հասկանալով, որ գյումրեցիները չուզեցին օգտվել մեր ծառայությունից, հայտարարում է, որ հարգում է քաղաքացիների կամքը եւ ընդունում է իր պարտությունը: 

Շնորհակալություն ենք հայտնում մեզ քվե տված 1142 ընտրողներին վստահության համար: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ մրցակից քաղաքական ուժերին քվե տված բոլոր ընտրողներին՝ նոր քաղաքային իշխանություն ձեւավորելու համար: 

Շնորհավորում ենք ընտրություններին մասնակցած եւ ավագանու կազմ անցած բոլոր քաղաքական ուժերին, մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: 

«Հայրաքաղաք» դաշինքի անդամ քաղաքական ուժերը եւ անհատ թեկնածուները շարունակելու են իրենց աշխատանքը, կարեցածի չափով օգտակար լինելով քաղաքին եւ մարդկանց»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով