hetq.am: Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում, որը բնակեցված է մոլոկաններով, հոկտեմբերի 17-ին համայնքի նոր ղեկավար և ավագանի ընտրեցին։
Գյուղի երկարամյա (1996-ից) ղեկավար, 75-ամյա Ալեքսեյ Նովիկովը տարիքի պատճառով իր թեկնածությունն այլևս չէր առաջադրել:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնաառաջադրվել էր 3 թեկնածու, որոնցից 2-ը՝ Ալեքսեյ Չիչյովը և Վալերի Նազարովը, ընտրության էին եկել օրվա առաջին կեսին՝ կարևորելով իրենց մասնակցությունը:
103 ձայնով Ալեքսեյ Չիչյովն ընտրվեց համայնքի նոր ղեկավար:
Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի