Տեղ համայնքում առերևույթ գրանցվել է ընտրակաշառքի դեպք․ Մանե Թանդիլյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ նշելով, որ այդ տեսանյութի հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին։

«Ըստ կից տեսանյութի՝ Տեղ համայնքում առերևույթ գրանցվել է ընտրակաշառքի դեպք։

Դիմում եմ իրավապահ մարմիններին այս գրառումը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան գործողություններ»,- գրել է Թանդիլյանը՝ հավելելով․ «Տեղ համայնքի խայտառակ ընտրությունների մասին՝ ավելի ուշ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով