Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն՝ ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցացինշը գրանցվել է Տաթև` 33 % (1348) և Մեղրի` 30.8 % (2640) համայնքներում։
«Գյումրիում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 11.31 %-ը (12382), Գորիսում՝ 24 %-ը (4968), Դիլիջանում՝ 21,1 %-ը (3884), Ֆերիկում՝ 8,5 %-ը (23), Շամիրամում՝ 19,3 %-ը (101), Ֆիոլետեվոյում՝ 18,5%-ը (149), Տեղ համայնքում՝ 28,3 %-ը (1102)։
Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 15․9 %-ը (26627)»,- նշված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։