tert.am: Իրանական և պակիստանյան կողմերը պայմանավորվել են ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք լավ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, այդ թվում՝ ապագայում ինչպես Պակիստանի, այնպես էլ Իրանի տարածքային ջրերում համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացումը», – ասել է նա:
Գլխավոր շտաբի ղեկավարը նաև ասել է, որ Պակիստանի նավատորմը կմասնակցի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի նավատորմի համատեղ զորավարժություններին, որոնք նախատեսված են 2021 թվականի վերջին – 2022 թվականի սկզբին: