Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 6 մարզի 9 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Ըստ օրենքով սահմանված կարգի՝ այսօր լռության օր է։
Արագածոտնի Շամիրամ, Արմավիրի Ֆերիկ և Լոռու Ֆիոլետովո համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքում և Սյունիքի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև համայնքներում՝ համամասնական ընտրակարգով։