Արտակ Զեյնալյանը մեկ նախադասությամբ մեկնաբանել է նախարարի պաշտոնից իր հրաժարականի որոշումը |armenpress.am|

armenpress.am։ Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ գնահատելով ողջ տեղեկատվական հոսքը: Իր հրաժարականի դիմումը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ հակիրճ այսպես մեկնաբանեց Զեյնալյանը:

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց, որ գնահատել է ողջ տեղեկատվական հոսքերը: Զեյնալյանը նշեց, որ խիստ շտապում է, հետո կպատասխանի այլ հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով