ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ մարտի 12-ին, որոշում ընդունվեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու մասին, հաստատվեց դրա աշխատակարգն ու քարտուղարության անհատական կազմը:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ ԱԺ-ի հետ համագործակցությունը սկսվել է դեռ անցած տարի: Նա կարեւորեց հատուկ չափորոշիչների ներդրումը, որպեսզի խմբի մասնակից չլինեն մարդ-ՀԿ-ները, այլ բիզնեսից ավելի մեծ ներգրավվածություն ապահովվի:
«Սա ավելի շատ խորհրդակցական մարմին է եւ նպատակ ունի ուժեղացնել երկխոսությունը ԱԺ պատգամավորների եւ ՓՄՁ-ների միջեւ»,- ասաց Հ.Ավագյանը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքում բոլոր հարցերը կոնսենսուսով կլուծվեն:
ՀՀ ազգային Ժողով