armtimes.com: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում երեկ երեկոյան ընթացել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցը։ Տվյալ հատվածում երթևեկությունն արգելափակվել է, հրապարակում են եղել նաև ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժման» առաջնորդներն ու կողմնակիցները:
Տարածքում են եղել նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ավտոբուսներով տարածք են բերվել նաև հատուկ նշանակության ջոկատայիններ:
Երեկվա հանրահավաքի հետ կապված՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բոլորին խաղաղության կոչ է արել, և ասել, որ եկրին հանգստություն է պետք։
Ղարիբաշվիլին նշել է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ գործի վրա․
Միխեիլ Սաակաշվիլին էլ հայտարարել է, որ, եթե չկարողանա իր կյանքով փրկել երկիրը, ապա իր մահը փարոս կլինի ճանապարհի համար։
«Այսօր ես վրաց հասարակությանը չեմ տեսնում և իմ ձայնը կենդանի չի լսվում, և եթե ես չկարողանամ կյանքով փրկել իմ երկիրը, գուցե իմ մահը դեռևս փարոս լինի ճանապարհի համար: Ես դա ասում եմ առանց որևէ պաթոսի»,-ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։