ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը նախազգուշացրել է Իսրայելի հնարավոր ռազմական արկածախնդրության մասին |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչին անդրադարձել է Իրանի և իրանական միջուկային ծրագրի դեմ սիոնիստական ռեժիմի հնարավոր ռազմական արկածախնդրության և սխալ քայլերի մասին:

Դիվանագետը նկատել է, որ «սիոնիստական ռեժիմի սադրիչ գործողությունները և արկածախնդիր սպառնալիքներն ակտիվացել են վերջին ամիսներին»:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այս մեկնաբանությունը հետևել ՝ իսրայելական ռազմական ուժերի ղեկավարի վերջերս արած պնդումներին, որոնց համաձայն՝ երկիրը շարունակելու է իր «թշնամական քայլերն Իրանի և երկրի միջուկային ծրագրի դեմ»:

«Սիոնիստական ռեժիմի քայլը, որն ուղղված է ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկին սպառնալուն, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- նշել է Ռավանչին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով