Սյունիքի մարզի Ճակատեն գյուղում ԱԱԾ-ին հողամաս կհատկացվի |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղում գտնվող 1.135 հա մակերեսով հողամասը կամրացվի Ազգային անվտանգության ծառայությանը։ Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով։

Ըստ գործադիրի հիմնավորման՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր։

Հիշեցնենք, որ մինչ այս կառավարության որոշումներով ԱԱԾ-ին հողամասեր էին հատկացվել նաև Կապանում և Գորիսում, ինչպես նաև՝ Որոտանում և Ագարակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով