Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բեռլին Էկոնոմիկս» անկախ խորհրդատվական ընկերության եւ «Գերմանական տնտեսական միավորում» հ/կ ներկայացուցիչների հետ:

«Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ խոսել է գործող արտաքին պարտքի կառավարելիության եւ մակրոտնտեսական ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ»,- մանրամասնում են Ֆինանսների նախարարությունից:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ «Բեռլին Էկոնոմիկս»  ընկերության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ շեշտել է, որ գերմանացի գործընկերներն ուշադրությամբ են հետեւում ՀՀ կառավարության գործունեությանը եւ ողջունում են ընթացիկ աշխատանքներում տարվող բարեփոխումները:

 Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման  հնարավորությունները, ինչպես նաեւ՝ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով