tert.am: Քաղցած մնացող մարդը կես կիլոգրամ մեղր չի ուտում, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, գրում է newsgeorgia.ge-ն:
Նախորդ երեկոյան նախկին նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն ասել էր, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարացել է, և հացադուլը, արյան հիվանդության՝ թալասեմիայի ֆոնին, կարող է նրան սպանել:
Մինչդեռ, բանտի ղեկավարությունը հայտնել է, որ բանտարկյալի առողջությունը նորմալ է, և նա գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո:
«Երբ մարդը հայտարարում է, որ սոված է, ուրեմն չպետք է կես կիլոգրամ մեղր ուտի, և ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ … Նա անձամբ գնել է յոթ տարա մեղր՝ օգտագործելով իր բանկային քարտը և կերել է կես կիլոգրամ մեղր: Դրանից ելնելով՝ դադարեք ստել և մոլորեցնել հասարակությանը»,-լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։
Ավելի մանրամասն՝ tert.am-ում