Վրաստանի իշխանությունները հերքում են Սաակաշվիլիի ինքնազգացողության կտրուկ վատթարացման մասին հայտարարությունները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի արդարադատության նախարարությունը հերքում է հոկտեմբերի 1-ից Ռուսթավիի քննչական մեկուսարանում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնազգացողության կտրուկ վատթարացման մասին հայտարարությունները։ Նախօրեին, «Մտավարի արխի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախկին նախագահի բուժող բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։

«Այս պահին Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է։ Նրա ինքնազգացողության վատթարացման մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում և նրան տրվում են անհրաժեշտ դեղամիջոցները»,- նշված է Վրաստանի Արդարադատության նախարարության պատիժների իրագործման ծառայության հայտարարության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով