Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթումի քաղաքում շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Բաթումիում ուրբաթ օրը տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով, վերջին տվալներով, 9 մարդ է զոհվել, որոնցից 4-ը մի ընտանիքի ադամներ են:
Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: