hetq.am: Լիբանանի ամենախոշոր Ալ Զահրանի և Դեյր Ամար էլեկտրակակայանները, վառելիքի անբավարարության պատճառով, դադարեցրել են իրենց աշխատանքը, որի արդյունքում երկրի ողջ տարածքում անջատվել է լույսը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի կառավարության ներկայացուցչին։ Երկրի իշխանությունների տվյալներով՝ անջատումը կարող է ձգվել մի քանի օր։
«Լիբանանի էլեկտրական ցանցն այսօր կեսօրին ամբողջությամբ դադարեցրել է իր աշխատանքը և քիչ հավանական է, որ այն կսկսի գործել մինչև հաջորդ երկուշաբթի կամ առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Շարունակությունը՝ hetq.am կայքում