Թուրքիայում 6 անձ ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով. նրանց մոտ հայտնաբերվել են ռուսական անձնագրեր |hetq.am|

hetq.am: Թուրքիայում օտարերկրա 6 քաղաքացի ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով թուրքական CNN Turk հեռուստաընկերությանը։ 

Վերջինիս տվյալներով՝ Ստամբուլում և Անթալիայում ձերբակալման գործողություներն իրականացվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Նրանց ազգությունը չի նշվում։ 

Հեռուստաընկերությունը նշում է, որ գործողության ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են զինամթերք և Ռուսաստանի Դաշնության անձնագրեր։ Սակայն CNN Turk-ը հավելում է, որ ներկա պահի դրությամբ պարզ չէ, թե արդյոք անձնագրերն իրական են, թե կեղծ։ 

Շարունակությունը՝ hetq.am կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով