Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում հոկտեմբերի 9-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին տեղեկացնում է ՃՈ-ն:
Փոփոխության արդյունքում Սարալանջի փողոցի 144/3 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կկազմակերպվի չկարգավորվող հետիոտնային անցում, որի դիմացի հատվածներում, վարորդների զգոնությունը բարձրացնելու նպատակով, երթևեկության երկու ուղղություններով կտեղակայվեն աղմուկային շերտեր: