Նարեկ Մանուկյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մանուկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Այդ մասին հայտնում է e-gov.am կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մանուկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ», – նշված է որոշման մեջ:

Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 7-ին, Նարեկ Մանուկյանը վարչապետի մեկ այլ որոշմամբ ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով