Պեսկովը հաստատել է Պուտինի և Զելենսկու հանդիպման շուրջ բանակցությունները |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 7-ին հաստատել է Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունը, գրում է korrespondent.net-ը:

«Իրոք, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի և մեր երկրի նախագահի վարչակազմի միջև շփումներ են հաստատվում` քննարկվելիք հարցերի ցանկը հասկանալու համար: Հնչել ու ձևակերպվել են տարբեր առաջարկներ, սակայն առայժմ չկա ընդհանուր հասկացություն և պատրաստակամություն ՝ հնարավոր հանդիպման օրակարգ ձևակերպելու համար», – ասել է Պեսկովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով