Կապահովվի Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կառուցված ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նախագիծ, որով կիրականացվի Տավուշի, Շիրակի  և Գեղարքունիքի մարզերում  առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառուցված ջրամատակարարման, ոռոգման համակարգերի գույքային իրավունքների գրանցումը և շահագործման հանձնումը:

Ըստ կառավարության՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորած է ՀՀ-ի և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի փոխառության համաձայնագրերով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում կառուցված ոռոգման համակարգերի, ջրամատակարարման համակարգերի շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Որոշման կիրարկումը կապահովի  Տավուշի, Շիրակի  և Գեղարքունիքի մարզերում կառուցված, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով