Վաշինգտոնը Սաակաշվիլիի նկատմամբ արդար վերաբերմունքի կոչ է անում Թբիլիսիին |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում արդար վերաբերմունք ցուցաբերել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ և ուշադիր հետևում է իրավիճակին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Մենք տեղյակ ենք Սաակաշվիլիի ձերբակալության մասին և ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը», – ասել է Փրայսը՝ շարունակելով․ – «Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որպեսզի Սաակաշվիլիի հետ վարվեն արդար՝ Վրաստանի օրենսդրությանը, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»:

Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին, այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Նախկին նախագահը հայրենիքում ներգրավված է մի քանի քրեական գործերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով