Վրաստանում Ուկրաինայի հյուպատոսը բանտում այցելել է Սաակաշվիլիին |tert.am|

tert.am: Ուկրաինայի հյուպատոսը Ռուսթավի քաղաքի բանտում այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոյի խոսքով՝ քաղաքական գործչի վիճակը բավարար է:

Նիկոլենկոն նշել է, որ ուկրաինացի դիվանագետները կշարունակեն հյուպատոսական և իրավական աջակցություն ցուցաբերել Սաակաշվիլիին, քանի որ վերջինս Ուկրաինայի քաղաքացի է:

Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտնել էր, որ իր պաշտպանյալը կշարունակի հացադուլը, քանի դեռ իրեն չեն ազատել բանտից:

Վրացի քաղաքական գործիչը պահանջում է նաև ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իր պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով