Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ է խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմին զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ այս օրը Շուշիի մշակույթի տանը ոստիկանության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզային վարչությունների ու ենթակա բաժինների 27 ծառայողներ զոհվեցին թշնամու արձակած հրթիռի պայթյունից։

«Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր ոստիկաններին»,-ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով