Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը |1lurer.am|

1lurer.am: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին:

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը՝ բավարարելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդությունը:

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ դատավորը եղել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։

Նշենք՝ ավելի վաղ ԲԴԽ-ն հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խանդանյանի գործով որոշում կայացնելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով