1lurer.am: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին:
Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը՝ բավարարելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած միջնորդությունը, որը վերաբերում էր Խանդանյանի՝ անհամատեղելիության պահանջները խախտելուն:
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ դատավորը եղել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։
Ավելի վաղ ԲԴԽ-ն հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խանդանյանի գործով որոշում կայացնելու: