Ղարաբաղի հարցը կախված է Ռուսաստանից ու Ադրբեջանից, մասամբ՝ Թուրքիայից, իրենք են որոշում. Լիպարիտյան |azatutyun.am|

azatutyun.am: Ղարաբաղի հարցը կախված է Ռուսաստանից ու Ադրբեջանից, մասամբ՝ Թուրքիայից, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրայանի հետ» հաղորդման ժամանակ ասաց առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը՝ ընդգծելով որոշողները նրանք են։

Դիտարկմանը, թե ըստ արևմտյան վերլուծաբանների մի որոշակի հատվածի, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայանագիրն արձանագրում է մի իրավիճակ, որ կարելի է բնութագրել իբրև շատ շահեկան գործարք Ռուսաստանի համար, Լիպարիտյանն այսպես արձագանքեց․ – «Գիտեք Ռուսաստանին օգտակար է, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ես գոնե այդ տեսանկյունից չեմ դիտարկում՝ սա Թուրքիային է օգտակար, վնասակար է Ադրբեջանին, Ռուսաստանին, Վրաստանին, Ամերիկային։ Ինձ համար կարևորնն այն է, թե մեզ համար ինչ է նշանակում։ Իսկ մեզ համար պարտություն է՝ հստակորեն, մենք կորցրեցինք, և այդ փաստաթուղթը հաստատում է այդ կորուստը՝ տարածքների կորուստը, մեր իրավունքների կորուստը, Ղարաբաղի մասնակցության կորուստը, այդ բոլորը դարձան իրականություն և մենք ստորագրեցինք և ստիպված էինք ստորագրել, եթե ոչ, թերևս հավանաբար ավելի վատ կլիներ, հիմա այդ է իրականությունը։ Հիմա Ռուսաստանի համար հետաքրքիր էր անշուշտ։ Գիտեք որքան արագ նրանք մտցրին խաղաղապահ ուժերը, նրանք պատրաստ էին, նրանց համար Ադրբեջան մտնելը, որպես ռազմական գործոն, երկար տարիների ծրագիր էր, և կարողացան մտնել»։

Դիվանագետը մտահոգիչ է համարում Ղարաբաղից հնչող հայտարարությունները, թե կարևորն իրենց համար ռուսական գործոնն է։ Ընդգծելով, որ իհարկե անվտանգությունն կարևոր է՝ Լիպարիտյանը շեշտում է՝ չպետք է մոռանալ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հինգ տարվա համար է։

Ավելին՝ azatutyun.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով