Գյումրու ավագանու 2021թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը

Գյումրու ավագանու 2021թ. հոկտեմբերի 17-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագիրը։

««Հայրաքաղաք» դաշինքը, նկատի ունենալով Գյումրի քաղաքի բարդ խնդիրների հաղթահարման, քաղաքի զարգացման, արդյունավետ եւ արդար կառավարման մարտահրավերները, մասնակցում է Գյումրու ավագանու 2021թ. հոկտեմբերի 17-ի ընտրություններին՝ հավակնելով ծանրակշիռ ներկայություն ունենալու Գյումրու ավագանու կազմում եւ ստանձնելու քաղաքի կառավարման կարեւոր ու պարտավորեցնող գործը:

«Հայրաքաղաք» դաշինքը ընտրապայքարը մղելու է Գյումրու զարգացման լավագույն ուղիների որոնման համար՝ ակնկալելով բոլոր քաղաքական ուժերից բացառիկ հարգանք քաղաքի, քաղաքացիների եւ մրցակից ուժերի նկատմամբ` ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հետագայում:

Քաղաքի կարճաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման այս ծրագիրը մշակելիս «Հայրաքաղաք» դաշինքն ուսումնասիրել եւ հաշվի է առել Ալեքսանդրապոլ-ԼենինականԿումայրի-Գյումրի քաղաքի պատմությունը, վերելքներն ու անկումները, համայնքային մասնագիտական, ենթակառուցվածքային, աշխարհագրական, ընկերվարական կարողությունները եւ առանձնահատկությունները, կարիքները եւ համայնքային տնտեսության կառավարման վիճակը, նախընթաց ընտրություններում մասնակցած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, ավագանու հաստատած՝ քաղաքի զարգացման նախորդ ծրագրերը, ինչպես նաեւ՝ հանրային տարբեր շահագրգիռ խմբերի եւ քաղաքացիների առաջարկությունները, ապա համադրել է դրանք, դասակարգել, սահմանել առաջնահերթությունները եւ ձեւակերպել է հայեցումներն ու ծրագրային դրույթները:

«Հայրաքաղաք» դաշինքը բարձր է գնահատում նախկինում Գյումրու քաղաքային տնտեսությունում եւ կառավարման համակարգում քաղաքային իշխանությունների իրականացրած զարգացման ծրագրերը եւ աշխատանքները, սակայն արձանագրում է, որ մի շարք ոլորտներում այդ աշխատանքները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե լիներ ավելի բարձր մակարդակի մասնագիտական մոտեցում, առաջնահերթությունների ավելի որակյալ սահմանում, բարեվարքության բարձր պատրաստակամություն, ավելի արդար եւ չարաշահումներից զերծ կառավարում»:

Դաշինքը Գյումրու զարգացման 11 ուղղություններից որպես գերակա սկզբունք սահմանել է քաղաքի համաչափ զարգացումը․

«1. Քաղաքի համաչափ զարգացումը սահմանել որպես գերակա սկզբունք բոլոր հնարավոր
դեպքերում: Առաջիկա հինգ տարիներին ապահովել համայնքային միջոցների եւ հնարավոր ներդրումների ապակենտրոնացում ամբողջ քաղաքի տարածքով, փողոցների եւ բակերի նորոգումներ, ճանապարհների բարեկարգում, հանգստի գոտիների եւ
խաղահրապարակների կառուցում, այն հաշվով, որ ամենուր համահավասար
հարմարավետ դառնա ապրելու, ժամանցի եւ աշխատելու համար, չլինեն «արտոնյալ»
թաղամասեր եւ տարածքներ:

2. Հետեւողականորեն արդիականացնել, բարեկարգել եւ նորոգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները՝ ՀՈԱԿ-ները , կատարելագործել սպասարկման որակը, հնարավոր դեպքերում ներդնել էլեկտրոնային գրանցումների եւ կառավարման համակարգեր:

3. Համայնքային ծառայությունների կատարելագործում,

4. Քաղաքաշինություն,

5. Զբոսաշրջության խթանում,

6. Ներդրումների խթանում,

7. Սոցիալական օժանդակություն,

8. Արտաքին կապերի զարգացում,

9. Ոչ պետական եւ շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ համագործակցություն համայնքային խնդիրների կարգավորման համար,

10. Անվտանգային խնդիրների կարգավորումներ,

11. Արդյունավետ կառավարում»։

«Հայրաքաղաք» դաշինքի նախընտրական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով