Սաակաշվիլին չի կարող «պատանդ վերցնել» Ուկրաինայի հետ հարաբերությունները. Զալկալիանի |1lurer.am|

1lurer.am: Թբիլիսիի և Կիևի հարաբերությունները չպետք է կախված լինեն մեկ մարդուց։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ մեկնաբանելով երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը՝ փոխանցում է ТАСС-ը։

«Անթույլատրելի է, որ մի մարդ պատանդ վերցնի վրաց-ուկրաինական ռազմավարական գործընկերությունը։ Ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները հետագայում ևս աչքի կընկնեն լուրջ դինամիկայով»,- ասել է Զալկալիանին:

Նա նշել է, որ դատախազությունից ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ուկրաինական կողմին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով