Ալիևը համարժեք պատասխան է խոստացել Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզները ստանալու դեպքում |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնի Լեռնային Ղարաբաղում ականապատ հատվածների քարտեզները, Բաքվի պատասխանը համարժեք կլինի: Այս մասին Ալիևը խոսել է EFE-ին տված հարցազրույցում:

«Եթե նրանք (խմբ.- հայկական կողմը) դա անեն, բարի կամք դրսևորեն, մենք դրան ադեկվատ պատասխան կտանք»,- ասել է Ալիևը:  Նա ընդգծել է, որ ականապատ տարածքների քարտեզները չունենալու պատճառով նախորդ տարվա ընթացքում վիրավորվել կամ մահացել է 150 ադրբեջանցի զինծառայող կամ քաղաքացիական անձ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով