Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Ադրբեջանի ղեկավարը նշել է իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Եթե հայկական կողմը պատրաստ է, ես ևս պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ պարոն Փաշինյանի հետ բանակցություններ անցկացնել ցանկացած պահի, երբ նա պատրաստ կլինի։ Ես բաց եմ քննարկումների համար և համարում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ առ այն, որ պատերազմն ավարտված է, և մենք այդ էջը թերթել ենք», – նշել է Ալիևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով