azatutyun.am: Թուրքիան դատապարտում է Հունաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված ռազմական գործարքը՝ պնդելով, թե այդկերպ պաշտոնական Աթենքը ցանկանում է մեկուսացնել Անկարային։
«Հունաստանի առավելապաշտությունը ծովային և օդային սահմանների հարցով հակասում է տարածաշրջանի միջազգային իրավունքի նորմերին», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանչու Բիլչիգը։ Թուրք դիվանագետի խոսքով, Հունաստանը Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում՝ սպառազինությունների մրցավազք սկսելով և փորձելով մեկուսացնել Անկարային։
Անցած օրերին ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Ֆրանսիան երկկողմ ռազմական համագործակցությունն ուժեղացնելու մասին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Աթենքը նաև ֆրանսիական արտադրության երեք ռազմանավ ձեռք կբերի։