tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պնդում է, որ Վրաստանում է գտնվում, չի հատել պետական սահմանը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից:
«Սաակաշվիլի չի հատել պետական սահմանը»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Սաակաշվիլին ավելի վաղ նա տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ գտնվում է Բաթում քաղաքում:
Տեսանյութը՝ tert.am-ում