Դիմակ չկրելու խախտումների հիմքով վարչական արձանագրություններ են կազմվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 30-ին համատեղ դիտարկել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 38 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 6 խախտում է հայտնաբերել։ Դիմակ չկրելու խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով