Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառուցողական և ակտուալ բանակցություններ են վարել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա» Նովոստին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Պուտին-Էրդողան հանդիպումը կայացել է երեկ Սոչիում:
Պեսկովի խոսքով՝ քննարկումն առաջին հերթին կապված էր երկկողմ հարաբերություններին։ Նախագահները մանրամասն քննարկել են Աֆղանստանի, Լիբիայի և Սիրիայի իրավիճակը։
Ի թիվս վերոնշյալ և այլ հարցերի՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման։
«Ռուսական կողմն ընդգծել է, որ կողմերը (Հայաստան և Ադրբեջան – խմբ․) պետք է սահմանների դելիմիտացիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցում փոխզիջումային որոշման հանգեն»,- ասել է Պեսկովը։
Լուսանկարը՝ «Ռիա» Նովոստի գործակալության