«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը սեպտեմբերի 29-ին մարվել է։ Այս յս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին և 28-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 8 աշխատակիցները։ Վերջիններս սահմանել են հերթապահություն։