armenpress.am: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Երևանում Գենադի Անաշկինին ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: