ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ՀՀ քաղաքացիության մասին օրինագծի քննարկումը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը:

Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօրվա նիստում նշեց, որ կառավարության ներկայացուցչի հետ ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում պարզել են, որ նախագծի քննարկման հետ կապված դեռևս խնդիրներ կան, լրամշակված վերջնական տարբերակը դեռևս պատրաստ չէ:

Կառավարության ներկայացուցիչ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նիստին ներկա չի եղել: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առանց քվեարկության նախագծի քննարկումը հետաձգվեց 2 ամիս ժամկետով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով