Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ի համար տոմս է գնել դեպի Վրաստան |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն Ուկրաինայում բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարն է, ասել է, որ հոկտեմբերի 2-ին կվերադառնա Թբիլիսի: Այդ օրը երկրում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:

«Իհարկե, ինչպես ասացի, ես հոկտեմբերի 2-ի երեկոյի տոմս եմ վերցրել, որպեսզի ձեզ հետ լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամարտահայտումը, ինչպես նաև մասնակցեմ Վրաստանը փրկելուն», – ասել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղերձում:

Սեպտեմբերի 6-ին Սաակաշվիլին հայտարարել էր, որ հայրենիք է գալու հոկտեմբերի 2-ին նշանակված ընտրություններին ընդառաջ: Ըստ քաղաքական գործչի, եթե անգամ վրացական իշխանությունները նրան բանտարկեն, «վրաց ժողովուրդը կազատագրի» իրենց նախկին նախագահին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով