Տեսչական մարմինը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ օգոստոսի 19-ից վերսկսված տրանսպորտային վերահսկողության շրջանակում սեպտեմբերի  25-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

Տեսչական մարմնի  Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները Բաղրամյան պողոտայում,   կանգառներում ու շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 40 տրանսպորտային միջոց:

Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հասարակական տրանսպորտում տեսչական ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով