hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամն դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ` Ազգային ժողովի պատգամավոր, «Իզմիրլյան բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 18:00-ին։
Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը, գործով դատախազն անդրադարձավ Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությանը:
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշել էր որ կալանավայրում Չարչյանի առողջական վիճակը վատացել է` ներկայացնելով բժշկական փաստաթղթեր` Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունների վերաբերյալ:
Դատախազ Ազատ Մարգարյանը նշեց, որ դատավարության մասնակիցներն այն սուբյեկտները չեն, որ գնահատեն Չարչյանի առողջական վիճակը:
«Մենք չենք կարող պնդել, որ նախորդ նիստին ներկայացված ախտորոշումներն այժմ ներկայացվածներից ավելի ծանր են»,- ասաց Ազատ Մարգարյանը` նկատի ունենալով, որ դրա համար մասնագիտական գիտելիքներ են պետք:
Առավել մանրամասն՝ hetq.am-ում։