Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատվել է |hetq.am|

hetq.am: Լուսանկարում՝ Մելիքսեթ Պողոսյանը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Հուլիսի 14-ին Գորիսում հնչած կրակոցների գործոց շուրջ երկու ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո Մելիքսեթ Պողոսյանի որդին ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտե: Հուլիսի 14-ին Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ հնչած կրակոցների հետևանքով երկու անձ տեղափոխվել էր հիվանդանոց։

Միջադեպի մի կողմում եղել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին, իսկ մյուս կողմում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն է: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Շարունակությունը՝ hetq.am կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով