Հյուսիսային Կորեայի վարչապետը Փաշինյանին հղած ուղերձում հույս է հայտնել, որ առաջընթաց կգրանցվի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Կիմ Տոկ Հունը սեպտեմբերի 21-ին շնորհավորական հեռագիր է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱՆկախության օրվա առթիվ: Այս մասին գրում է dprktoday.com կայքը:

Ինչպես նշվում է կորեացի վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ երկրներն էլ ավելի մեծ առաջընթաց կգրանցեն երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Հյուսիսկորեացի գործիչը մեծ ձեռքբերումներ է մաղթել Փաշինյանին սոցիալ-տնտեսական զարգացման համար պատասխանատու աշխատանքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով