ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձիք կապահովվեն ժամանակավոր կացարանով, նրանց համար կկազմակերպվեն քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ․ նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առարարկում է փոփոխություններ անել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում։ 

Նախագծով առաջարկվում է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների գերագույն հանձնակատարի միջոցներով վերանորոգված և ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող շենքերում ՀՀ-ում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց տեղավորելու ծրագիրը։

Ինչպես նաև առաջարկվում է հաստատել ՀՀ-ում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման ժամանակավոր կացարանով ապահովելու ծրագիրը, և վերջիններիս համար քաղաքացիական կողմնորոշման դասընթաց իրակնացնելու ծրագիրը։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է օժանդակելու ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրմանը՝ նրանց ժամանակավոր կացարանով ապահովելու և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ կազմակերպելու միջոցով:

Ըստ նախարարության նախագծի՝ ընդունման դեպքում հստակ սահմանված կլինեն Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրման բաղադրիչների իրականացման մեխանիզմները և միջոցները:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով