tert.am: Սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը: Նրանք կարևորել են հաղորդակցության ուղիների բացումը և պետական սահմանների սահմանազատումը: